среда, 24 апреля 2013 г.

Ինչպես խաղալ FIFA11 ընկերների հետ GameRanger ծրագրի միջոցով:





Այս գրառումը կարդալուց առաջ կարդացեք և տեղադրեք GameRanger ծրագիրը, որը մանրամասն նկարագրել եմ այս գրառման մեջԵթե չունեք FIFA11 խաղը, ապա այն կարող եք ներբեռնել այստեղից uTorrent ծրագրի միջոցով: 


FIFA11 խաղի թղթապանակում գտեք rna.ini ֆայլը, բացեք այնnotepad-ով և ջնջեք պարունակությունը: Եթե այդ ֆայլը չկա, ապա խաղի թղթապանակում ստեղծեք նոր տեքստային դատարկ ֆայլ և այն անվանեք rna.ini:

GameRanger ծրագրում կարող եք միանալ ուրիշների կողմից ստեղծված խաղերին (Join), կամ ստեղծել նոր խաղ, որպեսզի այլ մարդիկ միանան (Host): Քայլ առ քայլ նայենք այս երկու դեպքերը:


Join ռեժիմի դեպքում


1.Ծրագրի մեջ գտեք Fifa11-ի ազատ սենյակներ և մտեք դրանց մեջ: Պետք է այդ սենյակների կողքին չլինի կողպեք կամ կանաչ նշան: Կողպեքի առկայության դեպքում եթե այդ սենյակը ստեղծել է Ձեր ընկերը, ապա նա պետք է Ձեզ տեղեկացնի գաղտնաբառի մասին:
2. Սենյակում կարող եք բարևել մրցակցին և նրան խնդրել սկսել խաղը:
3. Բացվում է FIFA11 Խաղը:




Այնուհետև ընտրեք թիմերը և խաղացեք:


Host ռեժիմի դեպքում


Եթե ցանկանում եք ստեղծել սենյակ, և դառնալ Host, ապա կարող եք տեսնել այս վիդեոն:

Комментариев нет:

Отправить комментарий